Ավագանու նիստերի արձանագրություն

7 հոկտեմբերի 2016 թվականի N 9 07/10/2016


«7» հոկտեմբերի 2016 թվական
  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9՝  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ   

        Նիստին մասնակցում են համայնքի ավագանու ինը անդամներ' Գնել Ավագյանը, Ժորա Գևորգյանը, Հայկ Պետրոսյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Գայանե Մելքումյանը, Գարիկ Մկրտչյանը, Մարտին Պապանյանը, Սուրեն Պետրոսյանը, Վահագն Վարդանյանը:          Նիստը վարող' համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյան:  
          Արձանագրող' Սուսաննա Թադևոսյան: Համայնքի ավագանու նիստին հրավիրված են համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանը:     
          Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը  ներկայացրեց համայնքի ավագանու նիստի օրակարգը. 

 Օ  Ր  Ա  Կ  Ա  Ր  Գ
  1. Օրակարգի նախագծի հաստատում։
  2. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2016 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:
  3. Համայնքում 2016 թվականի ընթացքում կամավոր լիազորությունների իրականացման մասին:

   1.     ԼՍԵՑԻՆ - ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ՌՈԲԵՐՏ  ՊԵՏՐՈՍՅԱՆ):  
         Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  12-րդ հոդվածով,
 ՈՐՈՇՎԵՑ - Հաստատել համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 9՝ հերթական  նիստի օրակարգը։   ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 9           դեմ - 0 ձեռնպահ - 0
Որոշումն ընդունվեց միաձայն:

  2.  ԼՍԵՑԻՆ- ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ  ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ  ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):  
ԶԵԿՈՒՑԵՑ-համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։
 ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ-Համայնքի ավագանու անդամ Վահագն Վարդանյանը: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   69-րդ հոդվածով'
ՈՐՈՇՎԵՑ-Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը համայնքի 2016 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին' համաձայն հավելվածի:
           ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 9  դեմ - 0 ձեռնպահ - 0 
 Որոշումն ընդունվեց միաձայն:
3.     ԼՍԵՑԻՆ -  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  2016  ԹՎԱԿԱՆԻ  ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԿԱՄԱՎՈՐ    ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ (Զեկուցող' ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ):
   ԶԵԿՈՒՑԵՑ - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանը: Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը։ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ - Համայնքի ավագանու անդամ Գայանե Մելքումյանը:
          Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 48-Ա որոշումը,       
    ՈՐՈՇՎԵՑ - 1. Համայնքի բյուջեով նախատեսած ֆինանսական միջոցների շրջանակներում 2016 թվականի ընթացքում համայնքում իրականացնել հետևյալ կամավոր լիազորությունները՝ 1)համայնքի 19-րդ և 25-րդ փողոցների որոշ հատվածների ասֆալտապատման աշխատանքներ:                 
    ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ -     կողմ - 9           դեմ - 0 ձեռնպահ - 0 
 Որոշումն ընդունվեց միաձայն: