Ավագանու որոշումներ

9 հոկտեմբերի 2012 թվականի N 27-Ա 08/10/2012


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«9» հոկտեմբերի 2012 թվականի N 27-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏԻ  ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով'
     Համայնքի ավագանին որոշում է.
      Հաստատել համայնքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 8' հերթական նիստի օրակարգը'
1.  Համայնքի ղեկավարի հաղորդումը 2012 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:
2. Համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 48-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3.  Համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու նախագծման առաջադրանքը հաստատելու մասին
4. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառուցված ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների օրինականացման մասին:

կողմ (7)                                                                     դեմ (0)                                               ձեռնպահ (0)

ԺՈՐԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՍԱՐԳԻՍ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՄԱՐՏԻՆ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՀԱՅԿ  ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐՏԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍԵՅՐԱՆ  ՔԵՅԱՆ

 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                       ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


2012 թ. հոկտեմբերի 9                                          
          գ. Ջրվեժ