Ավագանու որոշումներ

10 սեպտեմբերի 2012 թվականի N 25-Ա 10/09/2012


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» սեպտեմբերի 2012 թվականի N 25-Ա

ՄԽԻԹԱՐ  ԿԱՐԱՊԵՏԻ  ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ  ԴՐԱՄԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ  ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5 տան բնակիչ Մխիթար Կարապետի Գրիգորյանը՝ ծնված 1996 թվականին, 2012 թվականի հուլիսի 17-ից մինչև 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում 42 կգ քաշային կարգում գրավել է պատվավոր երրորդ տեղը' արժանանալով բրոնզե մեդալի և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով հայրը՝ Կարապետ Գրիգորյանը դիմել է գյուղապետարան ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով,
   Համայնքի ավագանին որոշում է.
   Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5 տան բնակիչ Մխիթար Կարապետի Գրիգորյանին համայնքի 2012 թվականի բյուջեի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ» հոդվածից ցուցաբերել դրամական աջակցություն 100 000 դրամ (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:

կողմ (9)                                                                     դեմ (0)                                               ձեռնպահ (0)

ԼԵՌՆԻԿ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԺՈՐԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԱՐԱՄԱՅԻՍ ԵՓՐԻԿՅԱՆ
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՄԱՐՏԻՆ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՀԱՅԿ  ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐՏԱԿ  ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՍԵՅՐԱՆ  ՔԵՅԱՆ

 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                       ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


2012 թ. սեպտեմբերի 10                                          
          գ. Ջրվեժ