Ավագանու որոշումներ

28 նոյեմբերի 2017 թվականի N 44-Ն 28/11/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» նոյեմբերի 2017 թվականի N 44-Ն
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ  ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ  ԲՆԱԿԻՉՆԵՐԻ  ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ  ԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 183-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի, 37-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-14-րդ հոդվածների, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է.
1.   Հաստատել'
1) hամայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2)   hամայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնող խմբի անդամների անձնական տվյալների և համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության ստորագրահավաքի պաշտոնաթերթիկի ձևերը, համաձայն N 2 հավելվածի:
2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3.   Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 19-Ն որոշումը:

կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)      
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՅՆԱ
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 2017 թ. նոյեմբերի 28                                   
           գ. Ջրվեժ