Ավագանու որոշումներ

21 նոյեմբերի 2017 թվականի N 42-Ա 21/11/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» նոյեմբերի 2017 թվականի N 42-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,  ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ  ԹՎԱՔԱՆԱԿԸ,  ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ  ԵՎ  ՊԱՇՏՈՆԱՅԻՆ  ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը' համաձայն N 1 հավելվածի, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը' համաձայն N 2 հավելվածի:
2.  Ուժը կորցրած ճանաչել Ջրվեժ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2017 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 46-Ա որոշումը։
3. Առաջարկել Ջրվեժ համայնքի ղեկավարին' Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)      
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՅՆԱ
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 2017 թ. նոյեմբերի 21                                   
           գ. Ջրվեժ