Ավագանու որոշումներ

6 սեպտեմբերի 2017 թվականի N 28-Ա 06/09/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«6» սեպտեմբերի 2017 թվականի N 28-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶՈՒՄ  ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ  ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ՔՆՆԱՐԿՄԱՆ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, քննարկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում 2017 թվականի մայիսի 3-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում կազմված արձանագրության տվյալներըՙ կապված 2014, 2015, 2016 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման ենթակա գումարների նպատակային օգտագործման վերաբերյալ, համայնքի ավագանին որոշում է. 
   Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում իրականացված ստուգումների արդյունքում կազմված արձանագրության տվյալները և 2016 թվականին Ջրվեժ համայնքին հատկացված գումարից ոչ նպատակային օգտագործած վերականգնման ենթակա 758 500 (յոթ հարյուր հիսունութ հազար հինգ հարյուր) դրամ գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 900005280640 հաշվին:

կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)        
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 2017 թ. սեպտեմբերի 6