Ավագանու որոշումներ

6 սեպտեմբերի 2017 թվականի N 27-Ա 06/09/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«6» սեպտեմբերի 2017 թվականի N 27-Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐԸ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի սահմանագծի ճշտման նպատակով կատարված չափագրման արդյունքները և հաշվի առնելով այն, որ Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25, թիվ 27 և թիվ 29 հասցեների հողակտորների հարևանությամբ գտնվող համապատասխանաբար 180,81 քառ.մետր, 180,61 քառ.մետր և 185,39 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասերի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.  Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 25, թիվ 27 և թիվ 29 հասցեների հողակտորների հարևանությամբ գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման համապատասխանաբար 180,81 քառ.մետր, 180,61 քառ.մետր և 185,39 քառ.մետր մակերեսով հողամասերի նկատմամբ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: 

     կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)        
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   

 2017 թ. սեպտեմբերի 6                                   
           գ. Ջրվեժ