Ավագանու որոշումներ

26 մայիսի 2017 թվականի N 19-Ա 26/05/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» մայիսի 2017 թվականի N 19-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  (ՀՏԶՀ)  ԿՈՂՄԻՑ  ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ  ԵՎ  ՏԵՂԱԿԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ  (ՍՆՏԶ)  ԾՐԱԳՐԻՆ  ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   13-րդ հոդվածի 10-րդ մասով,    համայնքի ավագանին որոշում է.
  1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) Ծրագրին մասնակցելու նպատակով դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին (ՀՏԶՀ)' Ջրվեժ համայնքի տնամերձ հողամասերի ոռոգման համակարգի կառուցման առաջնահերթ խնդրով:
  2. Հայտի հաստատման դեպքում կատարել 10,0 % ներդրում' ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
  3. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
  4. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմինՙ պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան հայտ' Ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
  5. Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:

կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ   

   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                                             ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  

2017 թ. մայիսի 26                                          
         գ. Ջրվեժ