Ավագանու որոշումներ

10 ապրիլի 2017 թվականի N 14-Ա 10/04/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» ապրիլի 2017 թվականի N 14-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   ՓՈԽԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2017 թվականի մարտի 6-ի N 14 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.  Քաղաքացի Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 34-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող 07-057-0126-0038 կադաստրային համարի 1268,25 քառ.մետր մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողակտորը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:             

         կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ   

   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                                             ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  


 
2017 թ. ապրիլի 10
         գ. Ջրվեժ