Ավագանու որոշումներ

10 մարտի 2017 թվականի N 11-Ա 10/03/2017


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» մարտի 2017 թվականի N 11-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է.
1.  Սահմանել համայնքի ղեկավարի կողմից ներկայացված համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը 2017 թվականի համար՝
1)    սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման նպատակով՝
ա. մինչև 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի տրամադրումը վերապահել համայնքի ղեկավարին.
բ. 30 000 (երեսուն հազար) դրամ գումարից ավելի ծախսի դեպքում հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում:
2)   համայնքի տարբեր բնագավառներում սեփական լիազորություններն իրականացնել 2017 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի հաշվին՝
ա.մինչև 2 000 000 (երկու միլիոն) դրամ ծախս պահանջող աշխատանքների կատարումը վերապահել համայնքի ղեկավարին.
բ.2 000 000 (երկու միլիոն) դրամից ավելի ծախս պահանջող աշխատանքների դեպքում հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում:

կողմ (11)                                       դեմ (0)                               ձեռնպահ (0)      
ԳԱՅԱՆԵ  ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԳԱՐԻԿ  ՄԿՐՏՉՅԱՆ
ԳՆԵԼ  ԱՎԱԳՅԱՆ
ԳՐԻՇԱ  ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ  ՊԱՊԱՆՅԱՆ
ՆՈՐԱՅՐ  ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ 
ՎԱՀԱԳՆ  ՎԱՐԴԱՆՅԱՆ   


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  


  2017 թ. մարտի 10                                           
       գ. Ջրվեժ