Աշխատակազմի քարտուղարի հրամաններ

13 հուլիսի 2016 թվականի N 5 13/07/2016


Հ  Ր  Ա  Մ  Ա  Ն
 «13» հուլիսի 2016 թվականի N 5
ՋՐՎԵԺԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՔԱՐՏՈՒՂԱՐ  ՍՈՒՍԱՆՆԱ  ՍԵՐՅՈԺԱՅԻ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ՈՒՂԱՐԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի մայիսի 3-ի N 05-Ն հրամանի հավելվածով, հրամայում եմ.
1. Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր պաշտոն զբաղեցնող աշխատակազմի քարտուղար Սուսաննա Սերյոժայի Թադևոսյանին ուղարկել վերապատրաստման 2016 թվականի հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը:
2.Վերապատրաստման ընթացքում համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականություններից՝ համայնքային ծառայության զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

    
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ'                              ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
 

2016 թ. հուլիսի 13                                                                  
      գ. Ջրվեժ