Աշխատակազմի քարտուղարի հրամաններ

9 նոյեմբերի 2017 թվականի N 14 09/11/2017


Հ  Ր  Ա  Մ  Ա  Ն
«9» նոյեմբերի 2017 թվականի N 14
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՋՐՎԵԺԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ԵՐԿՐՈՐԴ  ԿԱՐԳԻ  ՄԱՍՆԱԳԵՏ  ԱՐՏԱԿ  ԳԱԳԻԿԻ  ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ  ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՊԱՇՏՈՆԻՑ  ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 129-րդ հոդվածի 1-ին մասի, 130-րդ հոդվածի 1-ին մասի, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետի պահանջներով, հրամայում եմ.
1.  Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Գագիկի Վարդանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից 2017 թվականի նոյեմբերի 10-ից:
2.   Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ օրենքով սահմանված կարգով վճարելու վերջնահաշվարկ և արձակման նպաստ:  


    ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ'                              ՍՈՒՍԱՆՆԱ  ԹԱԴԵՎՈՍՅԱՆ    


    2017 թ. նոյեմբերի 9      
  գ. Ջրվեժ