Համայնքի ղեկավարի կարգադրություններ

13 հոկտեմբերի 2017 թվականի N 16 13/10/2017


Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«13» հոկտեմբերի 2017 թվականի N 16
ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՍՏԵՂԾԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերը, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 2-Ն հրամանը և հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վերակազմակերպման պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարտադիր անցկացնել համայնքապետարանի ակտիվների և պարտավորությունների գույքագրում, կարգադրում եմ.
 1. Համայնքապետարանի ակտիվների և պարտավորությունների գույքագրում անցկացնելու նպատակով ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողով հետևյալ կազմով'
Պետրոսյան Ռոբերտ - համայնքի ղեկավար (նախագահ),
Թադևոսյան Սուսաննա - աշխատակազմի քարտուղար,
 Մարգարյան Անահիտ - ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ,
 Առաքելյան Արարատ - «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ:
 2.   Գույքագրման աշխատանքները տեղում փաստացի իրականացնելու համար ստեղծել համայնքապետարանի գույքագրման աշխատանքային հանձնաժողով հետևյալ կազմովՙ
Բադալյան Գարեգին - համայնքի ղեկավարի տեղակալ (նախագահ),
Մարգարյան Արամազդ - աշխատակազմի առաջատար մասնագետ,
Մինասյան Նաիրա - ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ,
Պետրոսյան Արմինե - ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ,
Թադևոսյան Մարգարիտա - աշխատակազմի առաջին կարգի մասնագետ,
Վարդանյան Արտակ - աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ:
 3.   Հանձնարարել «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Խոցանյանին և «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլմիրա Ասատուրյանին՝ ստեղծելու գույքագրման աշխատանքային հանձնաժողովներ' գույքագրման աշխատանքները տեղերում փաստացի իրականացնելու համար:
 4.   Հանձնաժողովներին՝ գույքագրման տվյալները հանձնել գույքագրման կենտրոնական հանձնաժողովին ոչ ուշ, քան 2017 թվականի հոկտեմբերի 30-ը:
 5.   Սույն կարգադրության կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին: 


   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  


2017 թ. հոկտեմբերի 13
          գ. Ջրվեժ