Համայնքի ղեկավարի կարգադրություններ

7 սեպտեմբերի 2017 թվականի N 15 07/09/2017


Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«7» սեպտեմբերի 2017 թվականի N 15
ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ  10-Ի  ԹԻՎ  14  ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ  ԱՆՎԱՎԵՐ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, կարգադրում եմ.
1. Անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի 2017 թվականի օգոստոսի 10-ի ««ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/3» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգով գնումների գնահատող հանձնաժողովը լուծարելու մասին» թիվ 14 կարգադրությունը:
2. Սահմանել, որ գնանշման հարցման «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/3» ծածկագրով հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2017 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:
3. Գնանշման հարցման հանձնաժողովին' հանձնաժողովի գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
4. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գնումների պատասխանատու ստորաբաժանման նախագահի վրա։
5. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:   


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


2017 թ. սեպտեմբերի 8
          գ. Ջրվեժ