Համայնքի ղեկավարի կարգադրություններ

7 հուլիսի 2017 թվականի N 11 07/07/2017


Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«7» հուլիսի 2017 թվականի N 11
 «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/2»,  «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/3»,  «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/4»  ԵՎ  «ԿՄՋՀ-ԳՀԾՁԲ-17/5»  ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ  ԳՆԱՆՇՄԱՆ  ՀԱՐՑՄԱՆ  ԳՆԱՀԱՏՈՂ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ  ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և  2-րդ մասերով, կարգադրում եմ.
1. Ջրվեժ համայնքի 16-րդ, 24-րդ փողոցների և 19-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատման,   20-րդ և 28-րդ փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման, համայնքապետարանի վարչական շենքի տանիքի կապիտալ վերանորոգման աշխատանքների և շինարարական աշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար համապատասխանաբար ստեղծել «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/2», «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/3», «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-17/4» և «ԿՄՋՀ-ԳՀԾՁԲ-17/5» ծածկագրերով գնանշման հարցման գնահատող հանձնաժողովներ և հաստատել դրանց ստորև ներկայացվող անհատական կազմը. Մարգարյան Անահիտ - ֆ‎ինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ (նախագահ), Թադևոսյան Սուսաննա - աշխատակազմի քարտուղար, Բադալյան Գարեգին - համայնքի ղեկավարի տեղակալ:
 2. Հանձնաժողովների քարտուղար նշանակել ֆ‎ինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ Արմինե Պետրոսյանին:
3. Սահմանել, որ գնանշման հարցման հանձնաժողովի առաջին նիստերը տեղի կունենա համապատասխանաբար 2017 թվականի հուլիսի 10-ին, ժամը 09:30-ին, 10:30-ին, 11:30-ին և 12:30-ին, Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:
4. Գնանշման հարցման հանձնաժողովներին' հանձնաժողովների գործունեությունը կազմակերպել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գնումների պատասխանատու ստորաբաժանման նախագահի վրա։
6. Կարգադրության կատարման հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 


 2017 թ. հուլիսի 7         
     գ. Ջրվեժ