Համայնքի ղեկավարի որոշումներ

2 փետրվարի 2018 թվականի N 38-Ա02/02/18


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«2» փետրվարի 2018 թվականի N 38-Ա
ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՍՏԵՂԾԵԼՈՒ,  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ԱՆՀԱՏԱԿԱՆ  ԿԱԶՄԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ  ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐԻ   2016  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  13-Ի  ԹԻՎ  258-Ա  ՈՐՈՇՈՒՄՆ  ՈՒԺԸ  ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
  1. Ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը 7 անձից'   
  Վարդանյան Վահագն Սերյոժայի - համայնքի ավագանու անդամ, Ջրվեժի միջնակարգ դպրոցի ուսուցիչ,
  Թադևոսյան Սուսաննա Սերյոժայի - աշխատակազմի քարտուղար,
  Մելքումյան Գայանե Սևանի - համայնքի ավագանու անդամ, ընտանեկան բուժքույր,
  Հայրապետյան Էլլա Սմբատի - համայնքի ավագանու անդամ, ընտանեկան բուժքույր,
  Գևորգյան Արկադի Դերենիկի - համայնքի ավագանու անդամ,
  Թադևոսյան Մարգարիտա Միխայիլի - աշխատակազմի գլխավոր մասնագետ,
  Աղաջանյան Սաթենիկ Արամայիսի - աշխատակազմի առաջին կարգի մասնագետ:
  2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:  
  3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանի վրա:
  4.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին» N 258-Ա որոշումը:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                                Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ      


2018 թ. փետրվարի 2
         գ. Ջրվեժ           


Արխիվ << 2018      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր