Համայնքի ղեկավարի որոշումներ

24 նոյեմբերի 2017 թվականի N 251-Ա24/11/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» նոյեմբերի 2017 թվականի N 251-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
   1.  Քաղաքացի Աբգար Մրազի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 2-րդ դաշտի 6/4; 6/9 հասցեի հողակտորում տալ 180 հոգու համար հանդիսությունների սրահի կառուցման շինարարության թույլտվություն:
 2.   Քաղաքացի Վահագն Սերգեյի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի   12-րդ փողոցի թիվ 22/1 հասցեի հողակտորում տալ գոյություն ունեցող ավտոտնակի վրա բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն:
 3.   Պարտավորեցնել Աբգար Մրազի Հովհաննիսյանին և Վահագն Սերգեյի Վարդանյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:           


          ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                              Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ   


     2017 թ. նոյեմբերի 24
            գ. Ջրվեժ           


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր