Համայնքի ղեկավարի որոշումներ

28 սեպտեմբերի 2017 թվականի N 200-Ա28/09/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» սեպտեմբերի 2017 թվականի N 200-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ  ՎԱՐՈՒՅԹԸ  ԿԱՐՃԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան. Քաղաքացի Էդուարդ Զարգարյանը' հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ' գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածը, Էդուարդ Զարգարյանը մարել էր գույքահարկի պարտավորության 20 տոկոսը և կնքել գույքահարկի պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց վեց ամիս ժամկետով:
  Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Համաձայն աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 28-ին տրված N 143559957791115546 տեղեկանքի Էդուարդ Զարգարյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է VOLVO S60 2.5 մակնիշի 93 MS 999 պետական համարանիշի փոխադրամիջոցի հարկային պարտավորությունները 2013-2016 թվականների համար: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն' վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հոդվածներով, որոշում եմ.
 1.Քաղաքացի Էդուարդ Զարգարյանի նկատմամբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին հարուցված վարչական վարույթը կարճել:  
 2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգովՙ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
  3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
  4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Էդուարդ Զարգարյանին:     

 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                                 ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

   2017 թ. սեպտեմբերի 28
             գ.Ջրվեժ           


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր