Համայնքի ղեկավարի որոշումներ

27 սեպտեմբերի 2017 թվականի N 195-Ա27/09/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» սեպտեմբերի 2017 թվականի N 195-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍՆ  ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ  ՁԵՎՈՎ  ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ջրվեժի համայնքապետարան է դիմել քաղաքացի Ռոզա Ուսոյի Քարամյանը' սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 129 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2536933, տրված 2008 թվականի նոյեմբերի 12-ին), կառուցապատված հողամասին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 21-րդ փողոցի թիվ 29/1 հասցեում գտնվող 07-057-0118-0014 կադաստրային համարի 185,39 քառ.մ մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25092017-07-0035, տրված 2017 թվականի սեպտեմբերի 25-ին): Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի    8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 21-ի թիվ 28-Ա որոշումը, որոշում եմ.
 1. Ռոզա Ուսոյի Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 129 հասցեում գտնվող կառուցապատված հողամասին կից' 21-րդ փողոցի թիվ 29/1 հասցեում գտնվող 185,39 քառ.մետր մակերեսով հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն' կադաստրային արժեքով:
 2.   Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, 15-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի
N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 838 705 (ութ հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
 3.   Լիազորել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանին՝ համայնքապետարանի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
 4.   Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
 5.   Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի  համապատասխան ստորաբաժանումում:
 6.   Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
 7.   Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։    

  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    2017 թ. սեպտեմբերի 27    
       գ.Ջրվեժ           


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր