Համայնքի ղեկավարի որոշումներ

25 սեպտեմբերի 2017 թվականի N 194-Ա25/09/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» սեպտեմբերի 2017 թվականի N 194-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԵՐԻ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  26-ԻՆ  ԿԱՅԱՑԱԾ  ԱՃՈՒՐԴԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ԱՃՈՒՐԴԱՅԻՆ  ՎԱՃԱՌՔԻ  ՀԱՂԹՈՂԻՆ  ՀՈՂԱՄԱՍ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՕՏԱՐՄԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Ջրվեժի համայնքապետարանում կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդի NN 3/1-3/4 արձանագրությունները, որոշում եմ.
 1. Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2017 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած աճուրդի արդյունքները և աճուրդային վաճառքի հաղթողներին տրամադրել հողամասեր, համաձայն NN 1-2 հավելվածների:
 2.   Հանձնարարել աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանին' սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող (գնորդ) ճանաչված անձանց կողմից վճարման ենթակա գումարների մուծումը (փոխանցումը) Ջրվեժ համայնքի 900105228176 հաշվարկային հաշվին:
 3.   Լիազորել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանին՝ աճուրդով գնված հողամասերի վճարման ենթակա գումարների (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողներին ապահովել հողամասի հատակագծով, նշահարման ակտով և կնքել հողամասերի օտարման պայմանագրեր:
 4.   Ընդունել ի գիտություն, որ հողամասերի օտարման պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման' անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
 5.   Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին, ապահովել հողամասերի աճուրդային վաճառքին մասնակից, չհաղթած և աճուրդին չներկայացած հայտատուների կողմից Ջրվեժ համայնքի 900105228176 հաշվարկային հաշվին մուծված նախավճարների վերադարձը, համաձայն N 3 հավելվածի:
 6.   Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
 7.   Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:    


  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ      


  2017 թ. սեպտեմբերի 26                      
         գ. Ջրվեժ  


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր