Համայնքի ղեկավարի որոշումներ

25 օգոստոսի 2017 թվականի N 173-Ա25/08/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  «25» օգոստոսի 2017 թվականի N 173-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

  Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մինաս Ավետիսի Անանյանի (ծնված՝ 1947 թվականի ապրիլի 23-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի Այգեգործական 26-րդ թաղամասի թիվ 23 հասցեի հողամասում (հիմք' անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1452215, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից 2005 թվականի հոկտեմբերի 11-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի օգոստոսի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մինաս Ավետիսի Անանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի Այգեգործական 26-րդ թաղամասի թիվ 23 հասցեի հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցվել են շինություններՙ այգետնակ նկուղային հարկում, առաջին հարկում և ձեղնահարկումՙ 93,84 քառ.մետր ընդհանուր արտաքին մակերեսով, բաց պատշգամբ նկուղային հարկում, առաջին հարկում և ձեղնահարկումՙ 35,01 քառ.մետր ընդհանուր արտաքին մակերեսով և զուգարան' 1,44 քառ.մետր արտաքին մակերեսով:   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մինաս Ավետիսի Անանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի Այգեգործական 26-րդ թաղամասի թիվ 23 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.  Մինաս Ավետիսի Անանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի Այգեգործական 26-րդ թաղամասի թիվ 23 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:
2.   Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 337 257 (երեք հարյուր երեսունյոթ հազար երկու հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։   


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                             ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 


 2017 թ. օգոստոսի 25      
  գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր