Համայնքի ղեկավարի որոշումներ

24 օգոստոսի 2017 թվականի N 172-Ա24/08/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» օգոստոսի 2017 թվականի N 172-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԵՐԻ  2017  ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ  24-ԻՆ  ԿԱՅԱՑԱԾ  ԱՃՈՒՐԴԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ,  ԱՃՈՒՐԴԱՅԻՆ  ՎԱՃԱՌՔԻ  ՀԱՂԹՈՂԻՆ  ՀՈՂԱՄԱՍ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՕՏԱՐՄԱՆ  ՊԱՅՄԱՆԱԳԻՐ  ԿՆՔԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 24-ին կայացած նիստի NN 2/1-2/3 արձանագրությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետով, որոշում եմ.
1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2017 թվականի օգոստոսի 24-ին կայացած աճուրդի արդյունքները և աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել հողամաս, համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Սուսաննա Թադևոսյանին' սահմանված ժամկետում ապահովել սույն որոշմամբ աճուրդում հաղթող (գնորդ) ճանաչված անձի կողմից վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Ջրվեժ համայնքի 900105228176 հաշվարկային հաշվին:
3. Լիազորել աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանին՝ աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողին ապահովել հողամասի հատակագծերով, նշահարման ակտով և կնքել հողամասի օտարման պայմանագիր:
4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման' անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին, ապահովել հողամասի աճուրդային վաճառքին մասնակից, չհաղթած Դավիթ Սերյոժայի Մարտիրոսյանի կողմից (անձնագիր AM 0723026, տրված 2012 թվականի մայիսի 14-ին 019-ի կողմից, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, 8-րդ փողոց, տուն 38) Ջրվեժ համայնքի 900105228176 հաշվարկային հաշվին 2017 թվականի օգոստոսի 24-ին մուծված 225 000 դրամ նախավճարի վերադարձը՝ անդորրագիր N 000725:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:   


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  


 2017 թ. օգոստոսի 24              
        գ. Ջրվեժ   


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր