Համայնքի ղեկավարի որոշումներ

24 օգոստոսի 2017 թվականի N 171-Ա24/08/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» օգոստոսի 2017 թվականի N 171-Ա
ՀՐԱՉՅԱ  ԳՐԻՇԱՅԻ  ԲԱԴԱԼՅԱՆԻ  ԸՆՏԱՆԻՔԻՆ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ  ՑՈՒՅՑ   ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 42 տան բնակիչ Հրաչյա Գրիշայի Բադալյանի ընտանիքի վերաբերյալ և հաշվի առնելով այն, որ ընտանիքը բազմանդամ է, ծնողները թոշակառու են, չեն աշխատում, ինքը և կինը չեն աշխատում, նրանց խնամքի տակ են երեք անչափահաս երեխաները' ծնված 2012, 2013 և 2014 թվականներին, ընդ որում կրտսեր երեխան՝ Նարեկ Հրաչյայի Բադալյանը, գարնանը ենթարկվել է ավտովթարի, ունի առողջական լուրջ խնդիրներ, տարել է բազմաթիվ վիրահատություններ, սահմանվել է հաշմանդամություն, կարիք ունի երկարատև բուժման և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Հրաչյա Գրիշայի Բադալյանը դիմել է համայնքապետարան' ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Հրաչյա Գրիշայի Բադալյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն' 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ          


  2017 թ. օգոստոսի 24                          
         գ. Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր