Համայնքի ղեկավարի որոշումներ

28 հուլիսի 2017 թվականի N 152-Ա28/07/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» հուլիսի 2017 թվականի N 152-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ  ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՓՈԽԵԼՈՒ  ԵՎ  ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի, 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 46-րդ կետերով, որոշում եմ.
1.    Քաղաքացի Սամվել Գարուշի Հովհաննիսյանի և Ջուլետա Թորգոմի Ասատրյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Ջրվեժի 6-րդ փողոցի թիվ 39 հասցեի հողակտորը՝ 459,6 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական      N 26062017-07-0047, տրված 2017 թվականի հունիսի 26-ին), փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.   Փոխել Սամվել Գարուշի Հովհաննիսյանի և Ջուլետա Թորգոմի Ասատրյանի ընդհանուր համատեղ սեփականությունը հանդիսացող Ջրվեժի 6-րդ փողոցի թիվ 39 հասցեի 459,6 քառ.մետր մակերեսով հողակտորում կառուցված 07-057-0013-0070-001 ծածկագրով 39,3 քառ.մետր մակերեսով խանութի գործառական նշանակությունը օժանդակ շինության:
3.   Քաղաքացի Սամվել Գարուշի Հովհաննիսյանին և Ջուլետա Թորգոմի Ասատրյանին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժի 6-րդ փողոցի թիվ 39 հասցեի հողակտորում բնակելի տան կառուցման, օժանդակ շինության վերակառուցման և ընդլայնման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
4.   Սույն որոշման երրորդ կետն ուժի մեջ է մտնում որոշման առաջին և երկրորդ կետերում նշված հողի գործառնական նշանակության և խանութի գործառական նշանակության փոփոխությունները պետական գրանցում ստանալուց հետո:
5.   Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
6.   Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։ 


  
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


 
  2017 թ. հուլիսի 28  
     գ. Ջրվեժ    


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր