Համայնքի ղեկավարի որոշումներ

27 հուլիսի 2017 թվականի N 150-Ա27/07/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» հուլիսի 2017 թվականի N 150-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.  Քաղաքացի Գայանեհ Շավաղիկյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 23 հասցեի հողակտորում տալ այգետնակի վերակառուցման շինարարության թույլտվություն:
2.   Քաղաքացի Հովիկ Սամվելի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 2-րդ թաղամասի թիվ 5/18 հասցեի տնամերձ հողակտորում տալ բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման շինարարության թույլտվություն:
3.   Պարտավորեցնել Գայանեհ Շավաղիկյանին և Հովիկ Վարդանյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:  


    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                      Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ     


   2017 թ. հուլիսի 27
         գ. Ջրվեժ             


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր