Համայնքի ղեկավարի որոշումներ

27 հուլիսի 2017 թվականի N 149-Ա27/07/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  «27» հուլիսի 2017 թվականի N 149-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սիրուշ Արմենակի Խաչատրյանի (ծնված՝ 1946 թվականի հոկտեմբերի 23-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի 46-րդ փողոցի թիվ 89 հասցեի տնամերձ հողամասում (հիմք' անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1570240, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից 2003 թվականի սեպտեմբերի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2017 թվականի հունիսի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սիրուշ Արմենակի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 46-րդ փողոցի թիվ 89 հասցեի տնամերձ հողամասում 2009 թվականին ինքնակամ կառուցվել է շինություններՙ բնակելի տուն 1-ին, երկրորդ և մանսարդային հարկերումՙ 136,79 քառ.մետր, ընդամենըՙ 410,37 քառ.մետր, աստիճանավանդակՙ 1,3 քառ.մետր, լողավազանՙ 19,08 քառ.մետր, հարթակՙ 41,51 քառ.մետր, աստիճանավանդակՙ 2,33 քառ.մետր և պարիսպ' 7,98 քառ.մետր արտաքին մակերեսներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սիրուշ Արմենակի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 46-րդ փողոցի թիվ 89 հասցել տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Սիրուշ Արմենակի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 46-րդ փողոցի թիվ 89 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:
2.   Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 180 946 (մեկ միլիոն մեկ հարյուր ութսուն հազար ինը հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                             ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


  2017 թ. հուլիսի 27                               
        գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր