Համայնքի ղեկավարի որոշումներ

27 հուլիսի 2017 թվականի N 147-Ա27/07/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» հուլիսի 2017 թվականի N 147-Ա
ՀԵՂԻՆԵ  ԿԱՐԱՊԵՏԻ  ԽԱՉԱՏՐՅԱՆԻ  ԸՆՏԱՆԻՔԸ  ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆՆԵՐԻ  ԲԱՐԵԼԱՎՄԱՆ  ԿԱՐԻՔ  ՈՒՆԵՑՈՂ  ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947-Ն որոշման 5-րդ և 6-րդ կետերի պահանջով, հիմք ընդունելով համայնքի բնակարանային հարցերի հանձնաժողովի կազմած եզրակացությունը Ջրվեժի 1-ին փողոցի թիվ 8 տան բնակիչ Հեղինե Կարապետի Խաչատրյանի ընտանիքի բնակարանային պայմանների վերաբերյալ, որոշում եմ.
1. Բավարարել 2017 թվականի  ապրիլի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս  մահացած մայոր Արմեն Գևորգի Ծատուրյանի այրու' Հեղինե Կարապետի Խաչատրյանի խնդրանքը և նրա ընտանիքը ընդգրկել համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ցուցակում:
2. Հանձնարարել աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանին' համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարան' վերջնական ամփոփման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքավոր ընտանիքներին աջակցություն տրամադրող  հանձնաժողովի քննարկմանը ուղարկելու համար:     


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ         


     2017 թ. հուլիսի 27                               
        գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր