Համայնքի ղեկավարի որոշումներ

11 հուլիսի 2017 թվականի N 132-Ա11/07/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«11» հուլիսի 2017 թվականի N 132-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ  

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արամ Գրիշայի Եփրեմյանի (ծնված՝ 1966 թվականի սեպտեմբերի 6-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի 26-րդ փողոցի թիվ 13 հողամասում (հիմք' անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 1799402, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից 2004 թվականի հունիսի 9-ին, «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի հուլիսի 4-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արամ Գրիշայի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 26-րդ փողոցի թիվ 13 հողամասում 2004 թվականին ինքնակամ կառուցվել է շինություններՙ բնակելի տուն, աստիճանավանդակ, բաց պատշգամբ, զուգարան' 293,55 քառ.մետր ընդհանուր արտաքին մակերեսով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արամ Գրիշայի Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 26-րդ փողոցի թիվ 13 հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Արամ Գրիշայի  Եփրեմյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 26-րդ փողոցի թիվ 13 հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:
2.   Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաշվարկված 763 230 (յոթ հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։     


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                             ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


2017 թ. հուլիսի 11                                
        գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր