Համայնքի ղեկավարի որոշումներ

6 հուլիսի 2017 թվականի N 127-Ա06/07/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«6» հուլիսի 2017 թվականի N 127-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ԵՎ  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻՆ  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արայիկ Մերուժի Արտուշյանի (ծնված՝ 1963 թվականի օգոստոսի 26-ին) և Նունիկ Սերյոժայի Մուսաելյանի (ծնված՝ 1973 թվականի հոկտեմբերի 18-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել միավորելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժի 20-րդ փողոցի թիվ 16 և թիվ 18 հասցեների հողակտորները և օրինականացնել (հիմք' անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ N 07052012-07-0145 և N 07052012-07-0144, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից 2012 թվականի մայիսի 7-ին, անհատ ձեռնարկատեր Վալերի Պետրոսյանի կողմից 2017 թվականի հուլիսի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները:
   Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերի Պետրոսյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արայիկ Մերուժի Արտուշյանը և Նունիկ Սերյոժայի Մուսաելյանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժի 20-րդ փողոցի թիվ 16 հողամասում ինքնակամ կառուցել են' 1999 թվականին օժանդակ շինություն' 37,8 քառ.մետր, 2013 թվականին ավտոտնակ' 37,7 քառ.մետր և պարիսպ' 3,0 քառ.մետր արտաքին մակերեսներով:
  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13, 22.1 կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արայիկ Մերուժի Արտուշյանին և Նունիկ Սերյոժայի Մուսաելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 20-րդ փողոցի թիվ 16 հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
 1.  Արայիկ Մերուժի Արտուշյանին և Նունիկ Սերյոժայի Մուսաելյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 20-րդ փողոցի թիվ 16 և 20-րդ փողոցի թիվ 18 հասցեների հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե' գյուղ Ջրվեժ,  20-րդ փողոց, թիվ 16-18 և հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:
2.   Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 63 492 (վաթսուներեք հազար չորս հարյուր իննսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
 5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


  2017 թ. հուլիսի 6 
      գ. Ջրվեժ    


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր