Համայնքի ղեկավարի որոշումներ

29 հունիսի 2017 թվականի N 121-Ա29/06/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«29» հունիսի 2017 թվականի N 121-Ա
ՀՈՂԻ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՓՈԽԵԼՈՒ,  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻՆ  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Օնիկ Արշամի Ղարիբյանի (ծնված՝ 1963 թվականի օգոստոսի 10-ին) և Էվա Արարատի Գրիգորյանի (ծնված՝ 1978 թվականի հուլիսի 23-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել փոխելու ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժի 07-057-0324-0051 կադաստրային համարի 468,39 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի և օրինականացնել նշված հողամասում (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15062017-07-0072, տրված 2017 թվականի հունիսի    15-ին, անհատ ձեռնարկատեր Արմեն Էռնեստի Բեկնազարյանի կողմից 2017 թվականի հունիսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները: Կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Օնիկ Արշամի Ղարիբյանին և Էվա Արարատի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 07-057-0324-0051 կադաստրային համարի հողամասում առկա են ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ S=115,9 քառ.մետր, օժանդակ շինություն՝ S=14,6 քառ.մետր,  հարթակ՝ S=11,5 քառ.մետր,  ծածկ՝ S=1,2 քառ.մետր,  ծածկ՝ S=1,8 քառ.մետր և պարիսպ' S=11,1 քառ.մետր արտաքին մակերեսներով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ Օնիկ Արշամի Ղարիբյանին և Էվա Արարատի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 07-057-0324-0051 կադաստրային համարի հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպոր-տային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.  Օնիկ Արշամի Ղարիբյանին և Էվա Արարատի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 07-057-0324-0051 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը' 468,39  քառ.մ մակերեսով փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա' օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.  Օնիկ Արշամի Ղարիբյանին և Էվա Արարատի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 07-057-0324-0051 կադաստրային համարի 468,39  քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե' գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 1/9:
3.   Օնիկ Արշամի Ղարիբյանին և Էվա Արարատի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 2-րդ թաղամասի թիվ 1/9 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:      
4.   Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը' 2 063 493 (երկու միլիոն վաթսուներեք հազար չորս հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, N 900105228218 հաշվին' 364 052 (երեք հարյուր վաթսունչորս հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ' օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված վճարումները չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6.   Աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանին'
1) իրականացնել հսկողություն սույն որոշման չորրորդ կետի նկատմամբ,
2)   սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
7.Աշխատակազմի քարտուղարին' հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության նախարարություն և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:


            ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ  


    2017 թ. հունիսի 29
        գ.Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր