Համայնքի ղեկավարի որոշումներ

21 հունիսի 2017 թվականի N 120-Ա21/06/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» հունիսի 2017 թվականի N 120-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ   

   Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ֆլորիան Դյուհռինգի (ծնված՝ 1981 թվականի փետրվարի 4-ին) և Գայանեհ Շավաղիկյանի (ծնված՝ 1978 թվականի մարտի 16-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 23 հողամասում (հիմք' անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30052017-07-0044, տրված անշարժ գույքի կադաստրի կողմից 2017 թվականի մայիսի 30-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2017 թվականի մայիսի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները:
  Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ֆլորիան Դյուհռինգին և Գայանեհ Շավաղիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 23 հողամասում 2010-2014 թվականներին ինքնակամ կառուցվել էՙ նկուղային հարկում այգետնակ' 46,12 քառ.մետր, աստիճանավանդակ' 2,87 քառ.մետր, լողավազան' 30,34 քառ.մետր և պարիսպ' 3,45 քառ.մետր արտաքին մակերեսներով:
  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ֆլորիան Դյուհռինգին և Գայանեհ Շավաղիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 23 հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ֆլորիան Դյուհռինգին և Գայանեհ Շավաղիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ-1 այգետարածքի թիվ 23 հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:
2.   Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի   N 912-Ն որոշմամբ հաշվարկված 180 087 (մեկ հարյուր ութսուն հազար ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                       ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   


 2017 թ. հունիսի 21                                          
        գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր