Համայնքի ղեկավարի որոշումներ

21 հունիսի 2017 թվականի N 119-Ա21/06/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» հունիսի 2017 թվականի N 119-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1. Քաղաքացի Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի  07-057-0333-0084 կադաստրային համարի հողակտորում տալ տնտեսական շինության կառուցման շինարարության թույլտվություն:
2.  Քաղաքացի Վահրամ Սարգսի Փիրջանեանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի     45-րդ փողոցի թիվ 30 հասցեի տնամերձ հողակտորում տալ բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն:
3.  Քաղաքացի Ալեքսանդր Ֆյոդորովիչ Շուբինին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի     42-րդ փողոցի թիվ 12 հասցեի տնամերձ հողակտորում տալ բնակելի տան և օժանդակ շինության կառուցման շինարարության թույլտվություն:
4.  Կոտայքի մարզպետարանին տալ շինարարության թույլտվություն' 3-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերանորոգման նպատակով:
5.  Պարտավորեցնել Ռուզաննա Նիկոլայի Ազիզյանին, Վահրամ Սարգսի Փիրջանեանին, Ալեքսանդր Ֆյոդորովիչ Շուբինին և Կոտայքի մարզպետարանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:     


                    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                       Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ     


 2017 թ. հունիսի 21
         գ. Ջրվեժ           


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր