Համայնքի ղեկավարի որոշումներ

20 հունիսի 2017 թվականի N 116-Ա20/06/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» հունիսի 2017 թվականի N 116-Ա
ՀՈՂԻ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   ՓՈԽԵԼՈՒ  ԵՎ  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻՆ  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի   1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.
1.  Աշոտ Ռաֆիկի Միքայելյանի սեփականությունը հանդիսացող Ջրվեժի 07-057-0333-0087 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության այգին' 500,0 քառ.մ մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15062017-07-0066, տրված 2017 թվականի հունիսի 15-ին), փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա' օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.  Աշոտ Ռաֆիկի Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 07-057-0333-0087 կադաստրային համարի 500,0 քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե' գյուղ Ջրվեժ,  2-րդ թաղամաս, թիվ 3/58:
3. Առաջարկել Աշոտ Ռաֆիկի Միքայելյանին, եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի  N 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը' 2 248 000 (երկու միլիոն երկու հարյուր քառասունութ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.   Աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանին'
1)   իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)   սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Աշխատակազմի քարտուղարին' հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:


       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                              Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ


 2017 թ. հունիսի 20
        գ.Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր