Համայնքի ղեկավարի որոշումներ

24 մայիսի 2017 թվականի N 95-Ա24/05/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» մայիսի 2017 թվականի N 95-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1. Քաղաքացի Միքայել Արտավազդի Քոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 35-րդ փողոցի թիվ 4 հասցեի տնամերձ հողակտորում տալ ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն:
2. Պարտավորեցնել Միքայել Արտավազդի Քոսյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:  


    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                          Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ   


       2017 թ. մայիսի 24
         գ. Ջրվեժ           


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր