Համայնքի ղեկավարի որոշումներ

20 մայիսի 2017 թվականի N 92-Ա20/05/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» մայիսի 2017 թվականի N 92-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՍՏԵՂԾԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ և 9-րդ կետերի, 43-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.  Համայնքի վարչական տարածքում ինքնակամ շինարարության, հողազավթման, հողերի և շենք-շինությունների ոչ նպատակային օգտագործման դեպքերը, կառուցապատողներին տրված շինարարության թույլտվության ժամկետը ավարտված և ավարտական ակտով չփաստագրած շինությունները գույքագրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
 Մարգարյան Արամազդ - աշխատակազմի առաջատար մասնագետ (նախագահ),
 Վարդանյան Արտակ - աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ
 Մնացականյան Կարինե - ֆ‎ինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետ:
2.   Հանձնարարել հանձնաժողովին՝
1)    մեկ ամսյա ժամկետում գույքագրել որոշման 1-ին կետում նշված դեպքերը,
2)   ներկայացնել առաջարկություն՝ գույքագրման արդյունքում արձանագրված դեպքերի կանխարգելման, հետագա հետևանքների վերացման ուղղությամբ:        


   ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ      


    2017 թ. մայիսի 20                   
        գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր