Համայնքի ղեկավարի որոշումներ

15 մայիսի 2017 թվականի N 88-Ա15/05/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» մայիսի 2017 թվականի N 88-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ  ՎԱՐՉԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ  ԳՏՆՎՈՂ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԱՐՈՏՆԵՐԸ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժի համայնքի ավագանու 2005 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 5-Ն որոշումը և հաշվի առնելով Ջրվեժի 1-ին փողոցի թիվ 23 տան բնակիչ Հուսիկ Մամեյի Գալոյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտները՝ 60,5 հեկտար մակերեսով, մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Ջրվեժի 1-ին փողոցի թիվ 23 տան բնակիչ Հուսիկ Մամեյի Գալոյանին՝ անասնագլխաքանակի արածեցման նպատակով:
2. Վարձակալությամբ տրամադրվող արոտի տարեկան վարձավճարի չափը կազմում է 27 225 (քսանյոթ հազար երկու հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ Արտակ Վարդանյանի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։       


 ՀԱՄԱՅՆՔԻ  ՂԵԿԱՎԱՐ'                                 ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ       


 2017 թ. մայիսի 15                                           
       գ. Ջրվեժ  


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր