Համայնքի ղեկավարի որոշումներ

12 մայիսի 2017 թվականի N 87-Ա12/05/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» մայիսի 2017 թվականի N 87-Ա
ՀՈՂԻ  ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ   ՓՈԽԵԼՈՒ  ԵՎ  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԻՆ  ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.
1.  Հովիկ Սամվելի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող Ջրվեժի 07-057-0339-0095 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը' 500,2 քառ.մ մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05052017-07-0048, տրված 2017 թվականի մայիսի 5-ին), փոխադրել բնակավայրի հողերի կատեգորիա' օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատման համար:
2.  Հովիկ Սամվելի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 07-057-0339-0095 կադաստրային համարի 500,2 քառ.մ մակերեսով տնամերձ հողամասին տրամադրել հասցե' գյուղ Ջրվեժ, 2-րդ թաղամաս, թիվ 5/18:
3. Առաջարկել Հովիկ Սամվելի Վարդանյանին, եռամսյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի  N 900105228176 հաշվին վճարելու հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը' 2 203 632 (երկու միլիոն երկու հարյուր երեք հազար վեց հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
4.   Աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանին'
1) իրականացնել հսկողություն սույն որոշման երրորդ կետի նկատմամբ,
2)   սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Աշխատակազմի քարտուղարին' հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել քաղաքաշինության պետական կոմիտե և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմին:    


  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                            ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


  2017 թ. մայիսի 12
        գ.Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր