Համայնքի ղեկավարի որոշումներ

20 ապրիլի 2017 թվականի N 74-Ա20/04/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» ապրիլի 2017 թվականի N 74-Ա
ԱՆՆԱ  ԽՈՐԵՆԻ  ՄՍՐՅԱՆԻ  ԸՆՏԱՆԻՔԻՆ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ  ՑՈՒՅՑ   ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ  

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 32 տան բնակիչ Աննա Խորենի Մսրյանի ընտանիքի վերաբերյալ և հաշվի առնելով այն, որ ընտանիքը հինգ անձ է, ինքը և ամուսինը' Աշոտ Շոթայի Դավթյանը չեն աշխաում, ամուսնու հայրը' Շոթա Դավթյանը, թոշակառու է, նույնպես չի աշխատում, նրանց խնամքի տակ են երկու անչափահաս երեխաները' ծնված 2010 և 2014 թվականներին, ընդ որում աղջիկը' Միլենա Աշոտի Դավթյանը մանկուց հաշմանդամ է, ունի առողջական խնդիրներ կապված տեսողության հետ, գտնվում է բժիշկների հսկողության տակ, կարիք ունի երկարատև բուժման և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Աննա Խորենի Մսրյանը դիմել է համայնքապետարան' ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
   Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Աննա Խորենի Մսրյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն' 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:    


    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ           


 2017 թ. ապրիլի 20                                         
        գ. Ջրվեժ 


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր