Համայնքի ղեկավարի որոշումներ

11 ապրիլի 2017 թվականի N 69-Ա11/04/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«11» ապրիլի 2017 թվականի N 69-Ա
ԼՅՈՎԱ  ՄԿՐՏՉԻ  ՋԼԱՎՅԱՆԻ  ԸՆՏԱՆԻՔԻՆ  ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅՈՒՆ  ՑՈՒՅՑ   ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի սոցիալապես անապահով խավերի սոցիալական պայմաններն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժի 2-րդ փողոցի թիվ 52 տան բնակիչ Լյովա Մկրտչի Ջլավյանի ընտանիքի վերաբերյալ և հաշվի առնելով այն, որ ինքը և կինը թոշակառուներ են, կինը' Վարսենիկ Արշակի Ջլավյանը ունի առողջական խնդիրներ, ներկայումս գտնվում է բժիշկների  հսկողության տակ, կարիք ունի երկարատև բուժման, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված Ատոմ Լյովայի Ջիլավյանի ծնողները և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Լյովա Մկրտչի Ջլավյանը դիմել է համայնքապետարան' ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
  Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Լյովա Մկրտչի Ջլավյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն' 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:    


  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                       ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


        2017 թ. ապրիլի 11                                           
        գ. Ջրվեժ       


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր