Համայնքի ղեկավարի որոշումներ

27 մարտի 2017 թվականի N 52-Ա27/03/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«27» մարտի 2017 թվականի N 52-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նազելի Մարտինի Մուրադյանի (ծնված՝ 1958 թվականի հոկտեմբերի 1-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն և եղբորըՙ Վարդան Մարտինի Մուրադյանին (ծնված՝ 1968 թվականի օգոստոսի 26-ին) պատկանող Ջրվեժի 5-րդ փողոցի թիվ 9 հասցեի տնամերձ հողամասում (հիմք' ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված 2016 թվականի դեկտեմբերի 14-ին, լիազորագիր, տրված 2016 թվականի  մայիսի 5-ին և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2017 թվականի փետրվարի 6-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը) ինքնակամ կառուցված շինությունները: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նազելի և Վարդան Մարտինի Մուրադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 5-րդ փողոցի թիվ 9 հասցեի տնամերձ հողամասում 1961-1970 թվականներին ինքնակամ կառուցվել է երկհարկանի բնակելի տուն, բաց պատշգամբ, աստիճանավանդակ և պարիսպ՝ 141,54 քառ.մետր ընդհանուր մակերեսով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի        N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1 կետերի պահանջով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նազելի և Վարդան Մարտինի Մուրադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 5-րդ փողոցի թիվ 9 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Նազելի և Վարդան Մարտինի Մուրադյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժի 5-րդ փողոցի թիվ 9 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական:
2.   Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
3.   Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                             ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 


 2017 թ. մարտի 27
         գ.Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր