Համայնքի ղեկավարի որոշումներ

24 մարտի 2017 թվականի N 49-Ա24/03/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» մարտի 2017 թվականի N 49-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ  ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՓՈԽԵԼՈՒ  ԵՎ  ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ  ԱՌԱՋԱԴՐԱՆՔ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 46-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.
1. Քաղաքացի Արմեն Երվանդի Սանթրոսյանի սեփականությունը հանդիսացող Ջրվեժի 15-րդ փողոցի թիվ 21 հասցեի հողակտորը՝ 1270,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22112016-7-0038, տրված 2016 թվականի նոյեմբերի 22-ին), փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերից բնակավայրի խառը կառուցապատման հողերի կատեգորիա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով խառը կառուցապատում իրականացնելու համար:
2. Քաղաքացի Արմեն Երվանդի Սանթրոսյանին տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի 15-րդ փողոցի թիվ 21 հասցեի հողակտորում ավտոլվացման կետի և տեխնիկական սպասարկման սենյակի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
3. Սույն որոշման երկրորդ կետն ուժի մեջ է մտնում որոշման առաջին կետում նշված հողի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։   


 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ          


  2017 թ. մարտի 24                                          
       գ. Ջրվեժ  


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր