Համայնքի ղեկավարի որոշումներ

28 փետրվարի 2017 թվականի N 29-Ա28/02/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  «28» փետրվարի 2017 թվականի N 29-Ա  
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով «Էդգար Վլադիկի Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջ դիմումը և ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով, որոշում եմ.
1. «Էդգար Վլադիկի Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջը 2017 թվականի օրացուցային տարվա համար տալ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն Ջրվեժի 17-րդ փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող տարածքում:
2. Պարտավորեցնել «Էդգար Վլադիկի Գալստյան» անհատ ձեռնարկատիրոջը, Ջրվեժի 17-րդ փողոցի    թիվ 6/2 հասցեում գտնվող տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնել և (կամ) մատուցել Ջրվեժ համայնքի ավագանու 2015 թվականի մայիսի 26-ի թիվ 19-Ն որոշման պահանջներին համապատասխան:
3. Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու նկատմամբ:       

 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                 ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ       


 2017 թ. փետրվարի 28            
         գ. Ջրվեժ  


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր