Համայնքի ղեկավարի որոշումներ

15 փետրվարի 2017 թվականի N 25-Ա15/02/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» փետրվարի 2017 թվականի N 25-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 12-ի N 18-Ն որոշումը, որոշում եմ.
1. Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2. Հաստատել Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը' համաձայն հավելվածի:
3. Հանրային քննարկումների ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ  խորհրդակցական մարմնի անդամ  Անահիտ Մարգարյանին:
4. Ջրվեժի համայնքապետարանի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանին'
1) համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական զարգացման ծրագրում տեղադրել Ջրվեժ համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի նստավայրում' բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար.
2)   ապահովել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հանրային քննարկումների հրավերի հրապարակումը և դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը.
3)   համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական զարգացման ծրագրում հրապարակել 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Անահիտ Մարգարյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:          


     ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                         Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆ      


2017 թ. փետրվարի 15             
          գ. Ջրվեժ



Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր