Համայնքի ղեկավարի որոշումներ

15 փետրվարի 2017 թվականի N 24-Ա15/02/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«15» փետրվարի 2017 թվականի N 24-Ա
ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ  ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրինականացնել Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 71 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24,92 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասում համայնքապետարանի կողմից 2010 թվականին կառուցված 11,91 քառ.մետր մակերեսով պոմպակայանը, որի համար անհատ ձեռնարկատեր Տիգրան Փոթիկյանի կողմից 2017 թվականի փետրվարի 2-ին կատարվել է չափագրում,  կազմվել և սահմանված կարգով հաստատվել է հատակագիծը: Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Տիգրան Փոթիկյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 71 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24,92 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասում 2010 թվականին կառուցվել է 11,91 քառ.մետր մակերեսով պոմպակայան: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի   N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 33-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 71 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24,92 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասում կառուցված պոմպակայանի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, պոմպակայանը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ջրվեժի 12-րդ փողոցի թիվ 71 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24,92 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասում կառուցված 11,91 քառ.մետր մակերեսով պոմպակայանը համարել օրինական:
2. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։    


  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                           ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ   


 2017 թ. փետրվարի 15
          գ.Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր