Համայնքի ղեկավարի որոշումներ

30 հունվարի 2017 թվականի N 15-Ա30/01/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«30» հունվարի 2017 թվականի N 15-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 42-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
 1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Արտակի Բաղդասարյանին, 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ Ջրվեժի 19-րդ փողոցի թիվ 18 և 19-րդ փողոցի թիվ 50 հասցեներում և տեղադրելու արտաքին գովազդ 19-րդ փողոցի թիվ 50 հասցեի շինության վրա:
 2. Պարտավորեցնել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Արտակի Բաղդասարյանին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
 3. Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո' 3-օրյա ժամկետում:        


    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ 


     2017 թ. հունվարի 30               
           գ. Ջրվեժ    


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր