Համայնքի ղեկավարի որոշումներ

26 հունվարի 2017 թվականի N 13-Ա26/01/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» հունվարի 2017 թվականի N 13-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 42-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1. Թույլատրել «ԿԱՐԱՍԱՄ» ՍՊԸ-ին, տնօրեն Կարո Բարսեղի Օկումուշյան, Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 15 հասցեում 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացմամբ, որպես հանրային սննդի օբյեկտ տալ ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվություն, ինչպես նաև թույլատրել Ջրվեժի 21-րդ փողոցի թիվ 15 հասցեի հողամասին հարակից տարածքում տեղադրելու  արտաքին գովազդ:
2.   Թույլատրել «Մերիդիան» ՍՊԸ-ին, տնօրեն Վարդան Միքայելի Բաբաջանյան, Ջրվեժի 18-րդ փողոցի թիվ 1-3 հասցեում 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացմամբ, որպես հանրային սննդի օբյեկտ տալ ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվություն:
3. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Հնձար Շավարշի Մանուկյանին Ջրվեժի 28-րդ փողոցի թիվ 2  հասցեում 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
4. Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
5. Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո' 3-օրյա ժամկետում:    


      ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


    2017 թ. հունվարի 26               
         գ. Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր