Համայնքի ղեկավարի որոշումներ

25 հունվարի 2017 թվականի N 12-Ա25/01/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«25» հունվարի 2017 թվականի N 12-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1. Թույլատրել ստորև նշված անհատ ձեռնարկատերերին և ՍՊԸ-ներին 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ.
1)«ԲԱՍԽ» ՍՊԸ-ին, տնօրեն' Վահան Մոսկովի Բաղդասարյան, Ջրվեժի 2-րդ թաղամասի թիվ 6/4 և 2-րդ թաղամասի թիվ 5/34-5/35 հասցեներում,
2)   անհատ ձեռնարկատեր Դանիել Հովհաննեսի Աթաջանյանին, Ջրվեժի 15-րդ փողոցի թիվ 7 հասցեում,
3)   անհատ ձեռնարկատեր Համլետ Միհրանի Էլոյանին, Ջրվեժի 15-րդ փողոցի թիվ 7 հասցեում,
4)   անհատ ձեռնարկատեր Սեյրան Վաչագանի Թովմասյանին, Ջրվեժի 18-րդ փողոցի թիվ 25-27 հասցեում:
2.   Թույլատրել «Հասմիկ և եղբայրներ» ՍՊԸ-ին, տնօրեն Սայաթ Ռուբենի Գրիգորյան, Ջրվեժի 19-րդ փողոցի թիվ 1 հասցեում 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացմամբ:
3.   Թույլատրել «Անուշ-96» ՍՊԸ-ին, տնօրեն Արմեն Գևորգի Թոսունյան, Ջրվեժի Մելքոնյան փողոցի թիվ 8/3 հասցեում 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքով:
4.   Թույլատրել անհատ ձեռնարկատեր Աղավնի Արտավազդի Մնացականյանին Ջրվեժի 3-րդ փողոցի թիվ 48 հասցեում 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
5.   Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
6. Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո' 3-օրյա ժամկետում:          


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ     


   2017 թ. հունվարի 25               
         գ. Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր