Համայնքի ղեկավարի որոշումներ

24 հունվարի 2017 թվականի N 11-Ա24/01/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» հունվարի 2017 թվականի N 11-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 42-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1. Թույլատրել «ՎՐՈ» ՍՊԸ-ին, տնօրեն Վարազդատ Գևորգի Միհրանյան, Ջրվեժի 41-րդ փողոցի թիվ 56 հասցեում 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացմամբ, որպես հանրային սննդի օբյեկտ տալ ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվություն, ինչպես նաև թույլատրել Ջրվեժի 41-րդ փողոցի թիվ 56 հասցեի հողամասին հարակից տարածքում տեղադրելու  արտաքին գովազդ:
2. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Դավիթ Սլավայի Ավանեսյանին տեղադրել արտաքին գովազդ Ջրվեժից դեպի Ձորաղբյուր տանող տեղական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում:
3. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արման Յուրիկի Դավթյանին Ջրվեժի 10-րդ փողոցի թիվ 3/1  հասցեում 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով:
4. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Իսկուհի Սերգեյի Սանասյանին Ջրվեժի 9-րդ փողոցի թիվ 1/1  հասցեում 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքով:
5. Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
6. Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո' 3-օրյա ժամկետում:     


    ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ       


 2017 թ. հունվարի 24               
         գ. Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր