Համայնքի ղեկավարի որոշումներ

20 հունվարի 2017 թվականի N 10-Ա20/01/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«20» հունվարի 2017 թվականի N 10-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1. Թույլատրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին, Ջրվեժի 2-րդ դաշտի թիվ 6/13 հասցեում 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ:
2. Թույլատրել «ԼԱՎԻԼԱ» ՍՊԸ-ին, տնօրեն Արարատ Վարուժանի Մարտիրոսյան, Ջրվեժի 15-րդ փողոցի թիվ 10-12 հասցեում 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացմամբ և որպես հանրային սննդի օբյեկտ՝ տալ ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվություն:
3. Թույլատրել ստորև նշված անհատ ձեռնարկատերերին 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով.
1) Սիրուն Գարուշի Համբարյանին, Ջրվեժի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 հասցեում,
2) Անժելիա Սամսոնի Փիլոյանին, Ջրվեժի 10-րդ փողոցի թիվ 16 հասցեում,
3) Աննա Սմբատի Սահակյանին, Ջրվեժի Մելքոնյան փողոցի թիվ 58 հասցեում:          
4. Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
5.Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո' 3-օրյա ժամկետում:      


     ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ         


   2017 թ. հունվարի 20               
         գ. Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր