Համայնքի ղեկավարի որոշումներ

19 հունվարի 2017 թվականի N 9-Ա19/01/17


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«19» հունվարի 2017 թվականի N 9-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ՏԱԼՈՒ  ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 42-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1. Թույլատրել ստորև նշված ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատերերին 2017 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ.
1) «Նորայր և Ավետիք» ՍՊԸ-ին, տնօրեն' Աշոտ Ավետիքի Սանթրոսյան, Ջրվեժի 2-րդ դաշտի թիվ 6/17 հասցեում,
2) «ՎԱՐԴԼԵՆ» ՍՊԸ-ին, տնօրեն' Լենա Ղարիբի Պողոսյան, Ջրվեժի 2-րդ թաղամասի թիվ 7/1 հասցեում,
3)   «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, տնօրեն' Հայկ Պավլիկի Բարսեղյան, Ջրվեժի 2-րդ դաշտի թիվ 7/9-10 հասցեում,
4)   «ՎԻԳԵՆ-ՎԻԼԵՆ» ՍՊԸ-ին, տնօրեն' Արման Աբգարի Հովհաննիսյան, Ջրվեժի 2-րդ դաշտի թիվ 6/19 հասցեում,
5)   անհատ ձեռնարկատեր Անուշ Արշակի Մանուկյանին, Ջրվեժի 15-րդ փողոցի թիվ 8 հասցեում:
2. Թույլատրել ստորև նշված ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատերերին 2017 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով.
1) «ԿՈՄՍԱԼ» ՍՊԸ-ին, տնօրեն' Արամ Աշոտի Ալիխանյան, Ջրվեժի 20-րդ փողոցի թիվ 3 հասցեում,
2)  անհատ ձեռնարկատեր Անժելիտա Ալեքսանյանին, Ջրվեժի Մելքոնյան փողոցի թիվ 81 հասցեում,
3)  անհատ ձեռնարկատեր Կուրգին Գառնուկի Խումարյանին, Ջրվեժի 18-րդ փողոցի թիվ 21 հասցեում,
4)  անհատ ձեռնարկատեր Սուսաննա Շամյանին, Ջրվեժի Մելքոնյան փողոցի թիվ 32/1 հասցեում,
3. Թույլատրել «ՆԱՏՖՈՒԴ» ՓԲԸ-ին, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար' Ալինա Աղաբեկյան, Ջրվեժի 2-րդ թաղամասի թիվ 5/34 և 5/35 հասցեի հողամասին հարակից տարածքում տեղադրելու  արտաքին գովազդ:
4.Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
5. Հանձնարարել ֆինանսական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին' հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո' 3-օրյա ժամկետում:      


     ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ'                                  ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ    


  2017 թ. հունվարի 19                
         գ. Ջրվեժ


Արխիվ << 2017      
Հունվար
Փետրվար
Մարտ
Ապրիլ
Մայիս
Հունիս
Հուլիս
Օգոստոս
Սեպտեմբեր
Հոկտեմբեր
Նոյեմբեր
Դեկտեմբեր